«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իսրայելի էներգետիկայի նախարարը վեցամյա ընդմիջումից հետո ժամանել է Թուրքիա

Իսրայելի էներգետիկայի նախարարը վեցամյա ընդմիջումից հետո ժամանել է Թուրքիա
13.10.2016 | 15:51

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը ժամանել է Թուրքիա: Դա վերջին 6 տարում՝ «Մավի Մարմարա» միջադեպից հետո, Իսրայելից Թուրքիա նախարարի մակարդակով առաջին այցն է:

Յուվալ Շտեյնիցը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին: Ակնկալվում է, որ Շտեյնիցը Ստամբուլում երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի հետ:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ